ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՀԿ. Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 21 000-ը

ԱՀԿ. Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 21 000-ը
27.03.2020 | 15:35

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսով պայմանավորված զոհերի թիվը գերազանցել է 21 000-ը, արձանագրվել է վարակի հաստատված 465 915 դեպք: Մարտի 26-ին 20 ժամում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակի հաստատված 465 915 դեպք, մահացել է 21 031 հիվանդ: Կորոնավիրուսի վարակի դեպքեր են հայտնաբերվել 199 երկրներում և տարածքներում:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ